Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը Աստանայում կմասնակցի ԵԱԳԽ-ի համաժողովին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-25-ը կայցելի Աստանա` Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության եւ Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձեւավորման շուրջ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ-պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաեւի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր:
XS
SM
MD
LG