Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Իրան կատարելիք այցը, որը նախատեսված էր հունիսի 20-21-ը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը:
Նաիրի Պետրոսյանը փոխանցեց, որ այցը հետաձգվել է իրանական կողմի խնդրանքով, միաժամանակ չհստակեցնելով, թե արդյո՞ք դա կապված է Իրանի ներքաղաքական իրադրության հետ:
Ազգային ժողովի նախագահի խոսնակից չհաջողվեց տեղեկանալ նաեւ այցի նոր ժամկետների մասին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության երկօրյա այցի ծրագրով նախատեսված էին հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, ինչպես նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների, Թեհրանում աշխատող հայաստանցի դիվանագետների հետ:
Անուշ Մարտիրոսյան