Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի ԱՄԷ-ի արտգործնախարարը


Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան - ԱՄԷ առեւտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կստորագրվի երկու փաստաթուղթ` «ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով միմյանց հողատարածքներ նվիրաբերելու մասին» համաձայնագիրը եւ «ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG