Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր աղոթքի ժամանակ հանդարտության կոչով դիմել է իրանցիներին:
Խամենեին, ում պատկանում է վերջին խոսքը Իսլամական հանրապետության քաղաքական հարցերում, հայտարարել է, թե հունիսի 12-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին ժողովրդի վստահությունը իսլամական համակարգի նկատմամբ:
Նրա խոսքերով, Իրանի թշնամիները փորձում են սասանել այդ վստահությունը` հարցականի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով` վերընտրվել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իրանում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք հաճախ վերաճեցին բախումների: Նման բախումներից մեկի ժամանակ անցած երկուշաբթի Թեհրանում 7 մարդ զոհվեց:
Ընտրություններում Ահմադինեջադի հիմնական մրցակիցը` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին պահանջում է նոր ընտրությունների անցկացում: