Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններին

Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններին: Այդ մասին այսօր լրագրողներին փոխանցել է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինությունների պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Պոպովկինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Պոպովկինը հայտնել է, որ ուկրաինական կողմից Ուկրաինայի տարածքում անցկացվելիք «Վստահություն» զորավարժություններին մասնակցելու հրավեր է ստացվել:

«Որպես մարդ եւ քաղաքացի` նման զորավարժություններին մեր մասնակցության հեռանկարին ես կարող եմ արձագանքել միայն այսպես. մենք Վրաստանի ռազմածովային ուժերի հետ չենք մասնակցելու, դա բացառված է», - հայտարարել է Ռուսաստանի պաշպանության փոխնախարարը:
XS
SM
MD
LG