Չորեքշաբթի կեսօրին սկսված փակ նիստում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագիծը:
Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը Ազգային ժողովը կքննարկի հունիսի 19-ի արտահերթ նստաշրջանում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուրբաթ օրը ժամը 12:00-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Երկրի նախագահի նախաձեռնությամբ գումարվող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը: