Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր 3-ական տարվա ազատազրկման է դատապարտել Նորիկ Եղիազարյանին եւ Արմեն Օհանյանին` նրանց մեղավոր ճանաչելով Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:
Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` դատարանը գործը քննել է արագացված դատաքննության կարգով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների ընթացքում թիվ 8 ընտրատարածքի 5-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Օհանյանը, օգտվելով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հանգամանքից, քվեաթերթիկները պատճենահանալու միջոցով քվեարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:
Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գործի դատական քննության արագացված կարգի կիրառում, եթե ամբաստանյալի կողմից այդ մասին կամավոր ներկայացվում է միջնորդություն:
Արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիu դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեuված առավել խիuտ պատժի երկու երրորդը, իuկ եթե առավել խիuտ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեuված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը:
Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված առավել խիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է: