Մատչելիության հղումներ

Իրանում բախումների հետեւանքով 7 մարդ է զոհվել


Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի նախագահի ընտրություններին հաջորդած իրադարձությունների հետեւանքով Թեհրանում 7 մարդ է զոհվել:

Ըստ հաղորդագրությունների, մարդկային զոհերի պատճառ են դարձել կրակոցները, որոնք հաջորդել են բողոքի ցույցերի անցկացման վայրին մոտ գտնվող ռազմական հենակետի վրա հարձակման փորձին:

Երկուշաբթի օրը եւս հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել մայրաքաղաք Թեհրանում` վիճարկելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Հունիսի 12-ի ընտրություններին հաջորդած իրադարձությունները վերլուծաբանները համարում են ամենազանգվածային հակակառավարական ցույցերը Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG