Մատչելիության հղումներ

Հայաստան գազի մատակարարումը 6 օրով կդադարեցվի


Հունիսի 16-21-ը կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը: Բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` վրացական ընկերությունը տվյալ ժամանակամիջոցում նախատեսում է իրականացնել Ղազախ-Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով 3,6 կիլոմետր երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: Այդ աշխատանքները, ըստ հաղորդագրության, կնպաստեն Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը:

Այս ընթացքում Հայաստանի գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից` առանց սահմանափակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG