Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մահմուդ Ահմադինեջադին


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադինեջադին:

Ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է.

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ - իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG