Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին


Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին։

Ըստ Նախագայի մամուլի ծառայության հաղորդագրության, պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանը 2008 թվականի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG