Մատչելիության հղումներ

«Մանչեստեր Յունայթեդ»-ը համաձայնել է Քրիշտիանո Ռոնալդոյին հանձնել «Ռեալ Մադրիդ»-ին


Բրիտանական «Մանչեստեր Յունայթեդ» թիմը համաձայնել է ռեկորդային գումարով` 80 միլիոն ֆունտ ստերլինգով (131.7 միլիոն դոլարով) իսպանական «Ռեալ Մադրիդ»-ին փոխանցել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդոյին:

Սա «Ռեալ»-ի երկրորդ խոշոր ձեռբերումն է այս շաբաթվա ընթացքում: Երեքշաբթի Ռեալը Միլանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել բրազիլացի Կակային «գնելու» շուրջ: Կակայի համար «Ռեալ»-ը պատրաստվում է վճարել 68 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG