Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն քննարկում է «խոզի գրիպի» համաշխարհային համաճարակ հայտարարելու անհրաժեշտությունը


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ ժողով է գումարում Ժնեւում, որտեղ պետք է որոշում կայացվի, արդյո՞ք անհրաժեշտ է «խոզի գրիպ»-ի համաշխարհային համաճարակ հայտարարել, թե՞ ոչ:

Երկու ամիս առաջ Մեքսիկայում ի հայտ եկած «խոզի գրիպ» անվանմամբ հայտնի H1N1 վիրուսը արդեն տարածվել է աշխարհի 74 երկրներում:

Եթե փորձագետների հանձնաժողովը, այնուամենայնիվ, որոշի համաշխարհային համաճարակ հայտարարել, դա կլինի Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հայտարարված նմանօրինակ առաջին որոշումը վերջին 40 տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG