Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրաժարվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքվելիք պայմանագրից:
«Մենք պայմանագիրը չենք ստորագրի այնքան ժամանակ, մինչեւ այդ պայմանագիրը հաշվի առնի նաեւ մեր շահերը», - թուրքական NTV հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ են վարում անցած տարվա մայիսից: Անկարան հույս ունի 18-24 ամիս ժամկետով 25 միլիարդ դոլարի վարկ ստանալ հիմնադրամից:
Թուրքիան նախկինում նույնպես քննադատել է Արժույթի միջազգային հիմնադրամին` միտումնավոր դանդաղկոտության եւ հավելյալ պայմաններ առաջադրելու համար: