Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում կա 10 տղամարդ ուսուցիչ, ինչը միգուցե պայամանավորված է նրանով, որ դպրոցի տնօրենը նույնպես տղամարդ է:
Նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Վապուրյանը պատմեց, թե ինքն ինչպես է որոշել ուսուցիչ դառնալ: Ուսուցիչների աշխատավարձերը շատ ցածր են, ու ընտանիքի հայրերը նախընտրում են ավելի շահութաբեր մասնագիտություն կամ աշխատանք ունենալ:
Առաջին հերթին աշխատանքը պետք է սիրեն, որովհետև աշխատավարձը միայն բավարարում է կոմունալ վարձերը մուծելուն եւ երեխայի ճանապարհածախսին: Չէ որ երեխաները վարձավճար են մուծում բուհերում, իսկ նման աշխավարձով դժվար թե կարողանան տակից դուրս գալ:
Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը մեջբերեց իրենց ուսանողների վիճակագրությունից. - «Ֆակուլտետում այսօր առկա բաժնում սովորում են 1300-ից ավելի ուսանողներ, այդ թվում՝ մագիստրատուրայում: Տղաները թիվը ամաչում եմ ասել. ընդամենը 8-ն է: Ես չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված: Միգուցե ֆակուլտետի յուրահատկություններից է»:
Մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետի տղա ուսանողները խոստովանեցին, որ լրիվ պատահական են հայտնվել այդ ֆակուլտետում, նաեւ անկեղծացան, որ դպրոցում դասավանդելիս իրենց չեն պատկերացնում:
Նույն համալսարանում ընդունող հանձնաժողովի պատասխանատու եւ միաժամանակ սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը ուրախությամբ մեզ հայտնեց, որ այս տարի իրենց մոտ դիմորդների շուրջ 10 տոկոսը տղաներ են, ինչը, «մեծ թիվ է»: