Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Ադրբեջանը համաձայնել է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին»


«Ադրբեջանը համաձայնել է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին, սակայն Հայաստանը առայժմ անհրաժեշտ փոխզիջումների չի գնում», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Day.az-ի փոխանցմամբ, Ազիմովը ասել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպմանը հաջորդած ժամանակաշրջանում բանակցային գործընթացի արդյունավետությունը կախված է հայկական կողմի որդեգրած դիրքորոշումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG