Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «կարող է փոխել իր դիրքորոշումը բանակցություններում»


Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվեն նույն ձեւով, եւ որեւէ առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը:

«Չնայած նրան, որ սանկտպետերբուրգյան հանդիպման տանտերն ու միջնորդը Ռուսաստանի նախագահն էր, եւ այդ հանդիպումը որոշակի իմաստով պիտի տարբերվեր Պրահայի հանդիպումից, էական տարբերություններ [այդ երկու հանդիպումների միջեւ] չեղան», - ադրբեջանական APA գործակալությանն ասել է Մամեդովը:

Հիշեցնելով, որ ավելի քան երկու տարի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները պատրաստ են, եւ մոտ ապագայում փաստաթուղթ կստորագրվի՝ Մամեդովը հավելել է. - «Ցայսօր, սակայն, տեղից չենք շարժվել, որեւէ առաջընթաց չկա: Եթե բանակցությունները շարունակվեն նույն ձեւով, եթե որեւէ առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը»:

Նա չի բացառել գալիք հուլիսին նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի՝ նոր հանդիպման հնարավորությունը՝ հավելելով, որ այն կարող է տեղի ունենալ կրկին Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG