Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հարկ է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը միասին կառուցեն իրենց ապագան»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլին հայտարարել է, թե հարկ է, որ Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաեւ այդ տարածաշրջանի հետ սերտորեն կապված երկրները «համատեղ ջանքերով կառուցել իրենց ապագան»:

Ըստ թուրքական լրատվամիջոցների, անձագանքելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե «գնդակն այժմ գնտվում է թուրքական կողմում», Դավութօղլին ասել է. - «Այդ [հայ-թուրքական հարաբերությունները] գնդակ չեն, որը գլորվում է դաշտի կենտրոնով, այլ ունեն միասնական ապագա, որը հարկավոր է կառուցել միասին՝ Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը եւ տարածաշրջանի մյուս դերակատարները»:

«Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետում առողջ հարթություն տեղափոխել իր հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է երկրի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG