Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են վթարված ինքնաթիռի 24 ուղեւորների մարմինները


Բրազիլիայի զինվորականների հայտարարել են, որ որոնողական խմբերը հայտնաբերել են մայիսի 31-ին Ատլանտյան օվկիանոսում վթարի ենթարկված Air France ավիաընկերության ինքնաթիռի 228 ուղեւորներից 24-ի մարմինները:

Պաշտոնյաների խոսքով, երկուշաբթի օրը հայտնաբերվել են 8 ուղեւորների մարմիններ: Եվս 16 մարմին հայտնաբերվել էր շաբաթ օրը Ատլանտյան օվկիանոսում սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ բրազիլական ափից մոտ 1100 կիլոմետր հեռավորության վրա:

Որոնողները հայտնաբերել են նաեւ A330 ինքնաթիռի պոչամասի մի մեծ բեկոր, ինչը, ակնկալվում է, որ կարող է օգնել «սեւ արկղները» ստորջրյա որոնումներում:

Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG