Մատչելիության հղումներ

Վաչագան Խուրշուդյանը գրանցվել է Ազգային ժողովի պատգամավոր


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօր կայացած արտահերթ նիստում որոշում է կայացվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցել Վաչագան Անուշավանի Խուրշուդյանին:

ԿԸՀ-ի մամլո հաղորդագրության համաձայն, այս որոշման հիմք է հանդիսացել մայիսի վերջին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցի` Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հետ կապված պատգամավորական լիազորությունների դադարեցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG