Մատչելիության հղումներ

Իշխող կոալիցիան հաղթում է Լիբանանի խորհրդարանական ընտրություններում


Լիբանանում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան, որը գլխավորում է Սաադ Հարիրին` երկրի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին:

Ըստ կանխատեսումների, խորհրդարանի128 մանդատներից 70-ը կստանա իշխող արեւմտամետ կոալիցիան:

Հարիրիի հիմնական մրցակից` իրանամետ եւ սիրիամետ բլոկը «Հզբուլլահի» գլխավորությամբ կարող է հավակնել 58 մանդատի:

Լիբանանի նորընտիր խորհրդարան են անցել հայազգի 6 պատգամավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG