Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահական ընտրություններում


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մտադիր է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում:

Տիմոշենկոն, ով տարաձայնություններ ունի նախկին կոալիցիոն գործընկեր, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ, հեռուստատեսությամբ հանդես է եկել այս հայտարարությամբ, այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցությունը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել իր գլխավորած բլոկի հետ:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան 2010 թվականի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG