Մատչելիության հղումներ

Իրանը նոր հակաօդային հրթիռ է արտադրում


Իրանը հայտարարել է, որ սկսել է «երկիր – օդ» նոր հրթիռային համակարգի արտադրությունը: Իրանական լրատվամիջոցները մեջբերում են պաշտպանության նախարար Մոստաֆա Նայջարի խոսքերը, թե «այդ պաշտպանական համակարգի (հրթիռների) հեռահարությունը 40 կիլոմետրից ավելի է եւ այն կարող է ոչնչացնել հակառակորդի օդանավերն ու ուղղաթիռները մեծ ճշգրտությամբ ու գերձայնային արագությամբ»:

Ըստ «Ռոյթերզ» գործակալության, Նայջարի հայտարարությունը հետեւել է Իսրայելի վիճահարույց հայտարարություններին, թե երկիըը կարող է ռմբահարել Իրանի տարածքը՝ կասկածահարույց միջուկային ծրագրի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG