Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հունիսի 9-ին տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրության համաձայն, այցելության նպատակն է քննարկել տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այցի ընթացքում դոկտոր Գորդոնը հանդիպումներ կունենա իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ: Հայաստանյան այցելությունից հետո դոկտոր Գորդոնը կլինի Վրաստանում եւ Ադրբեջանում:
2009թ. մայիսի 15-ին Եվրոպայի ու Եվրասիայի գործերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա դոկտոր Գորդոնի առաջին այցն է Հայաստան: Նախքան այս պաշտոնին անցնելը Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնի Բրուքինգսի հաստատությունում եղել է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի արտաքին քաղաքականության գծով ավագ գիտաշխատող, իսկ դրանից առաջ` Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով պատասխանատու: