Մատչելիության հղումներ

Քրեական գործեր են հարուցվել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրատեղամասերում գրանցված ընտրակեղծիքների առիթով


Դատախազությունում քրեական գործեր են հարուցվել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում մայիսի 31-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքները կեղծելու առիթով:

Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, համապատասխան նյութերը դատախազությանն է տրամադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Վերոհիշյալ ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր են ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG