Մատչելիության հղումներ

Լեհաստանում նշում են «Սոլիդարնոշչ» շարժման հաղթանակի 20-ամյակը


Այսօր Լեհաստանում նշում են 1989 թվականի խորհրդարանական ընտրություններում «Սոլիդարնոշչ» (Համերաշխություն) շարժման հաղթանակի 20-ամյակը:

Ըստ պատմաբանների, այդ հաղթանակի արդյունքում Արեւելյան Եվրոպայում կոմունիստական վարչակազմերը մեկը մյուսի ետեւից տապալվեցին:

Այսօրվա հիմնական միջոցառումները տեղի կունենան Գդանսկ նավահանգստային ավանում, որտեղ սկիզբ է առել «Սոլիդարնոշչ» արհմիութենական շարժումը:

Միջոցառման մասնակիցների թվում են «Սոլիդարնոշչի» հիմնադիր, Լեհաստանի առաջին ոչ կոմունիստ նախագահ Լեխ Վալենսան եւ Չեխոսլովակիայի «թավշյա հեղափոխության» առաջնորդ, Չեխոսլովակիայի, ապա նաեւ Չեխիայի առաջին ոչ կոմունիստ նախագահ, գրող Վացլավ Հավելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG