Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները


Հունիսի 4-ից Եվրամիության տարածքում մեկնարկում են Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հունիսի 7-ը։ Այսօր ընտրելու իրավունք են ստանալու հոլանդացի եւ բրիտանացի քվեարկողները։

Եթե Նիդեռլանդներում ընտրությունները հազիվ թե ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժերի հանգեցնեն, ապա Մեծ Բրիտանիայում դրանք կարող են դառնալ Lեյբորիստական կուսակցության ավելի քան տասնամյա իշխանության վերջի սկիզբը։

Ըստ վերջին սոցհարցումների, ընդդիմադիր պահպանողականները կստանան քվեների 30 տոկոսը, Lիբերալ Դեմոկրատները հավակնում են ձայների 20 տոկոսին, մինչդեռ, ըստ նույն հարցման տվյալների, լեյբորիստները լավագույն դեպքում երրորդ տեղում կլինեն` քվեների 17 տոկոսով։

Վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել նույնիսկ այն դեպքում, եթե լեյբորիստները ընտրություններում անհաջողության մատնվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG