Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյանի մեկնաբանությունը Փաստահավաք խմբի գործունեության փաստացի դադարեցման առիթով


Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, փաստել է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է:

Արձագանքելով դիտարկմանը, թե մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նպատակով ստեղծված փորձագետների փաստահավաք խումբը փաստացիորեն դադարեցրել է իր գործունեությունը, այն բանից հետո, երբ խմբի ղեկավարը եւ նրա անդամներից մեկն արդեն դիմում են ներկայացրել փաստահավաք խմբում իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նախագահի մամուլի խոսնակը ասել է. - «Փորձագետների անկախ փաստահավաք խմբի ձեւավորումը Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի եւ եվրոպական կառույցների հետ արդյունավետ համագործակցության դրսեւորումն էր։ Հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների ուսումնասիրումը նման ձեւաչափով նախադեպային էր։ Մենք հավատացած էինք, որ պետական պաշտոնական շրջանակներից դուրս ստեղծված եւ անկախ փորձագետներից կազմված փաստահավաք խումբը Նախագահի կարգադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում կարող էր բավարարել հանրային ակնկալիքները եւ լուրջ աջակցություն ցուցաբերել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին` անցյալ տարեսկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների եւ դրանց պատճառների վերհանման հարցում»։

Ֆարմանյանի գնահատմամբ. - «Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք` առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, եւ ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG