Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Վաշինգտոնում բանակցություններ է անցկացնում Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` նրանց հետ կոորդինացնելով տարածաշրջանին վերաբերող արտաքին քաղաքականության որոշ առանցքային հարցեր:

Շաբաթվա սկզբին, երկուշաբթի օրը, Դավութօղլուն հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ: Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Աֆղանստանում ու Պակիստանում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքի հետ։ Երեքշաբթի նա հանդիպել է Իրանի հարցերով հատուկ բանագնաց Դենիս Ռոսսի հետ։ Նախատեսվում են հանդիպումներ սենատորների, կոնգրեսականների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG