Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու հարցով



Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ:

Նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները:

Նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG