Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ասել է, որ քաջատեղյակ է Էդուարդո Էռնեկյանի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած որոշակի դժվարություններին, այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել: Ըստ Էդուարդո Էռնեկյանի, իր նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության եւ ոռոգման նոր եղանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է այդ տեխնոլոգիաների ուսումնասիրումը եւ դրանց տարածումը այլ գյուղական տնտեսություններում:
Անդրադարձ է եղել նաեւ բանկային ոլորտում, «Հայփոստ» ընկերությունում, ինչպես նաեւ Էռնեկյանի ֆինանսավորմամբ գործող «Ֆրութֆուլ Արմենիա» ծրագրի շրջանակներում իրականացվող ձեռնարկներին: