Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է մեկ տասնյակից ավելի բանավոր դիմում-բողոքներ:
Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` «մարդու իրավունքների պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած փաստարկված դիմում-բողոք եւ կոչ է անում իրավասու պետական մարմիններին պատշաճ ստուգումներ իրականացնել ներկայացված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ»:
Ըստ հաղորդագրության, մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունները, «որոնք դարձել են օրինաչափություն յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում», եւ կոչ է անում համապատասխան մարմիններին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: