Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը վաղը կքննարկի ռուսաստանյան վարկի մասին համաձայնագրի վավերացման հարցը


Վաղը ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է Հայաստանին Ռուսաստանի կողմից միջպետական վարկ տրամադրելու մասին երկու երկրների կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի վավերացումը:

Օրակարգի մյուս հարցը Հայաստանի բյուջետային համակարգի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունն է:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը այսօր ստորագրել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ռուսաստանի կողմից Հայաստանին 500 միլիոն դոլար կայունացման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 20-ին Մոսկվայում` երկու երկրների ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինի եւ Տիգրան Դավթյանի կողմից:

Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 տոկոս: Հիմնական պարտքի մարումը կսկսվի 5 տարուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG