Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանին երեք օրով ազատ են արձակել


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին կիրակի օրը երեք օրով ազատ են արձակել հոր առողջական վիճակի պատճառով:

Նրա հայրը` Վրեժ Ջհանգիրյանը, այսօր հանկարծամահ է եղել:

Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջնորդելու են իր պաշտպանյալի ազատության մեջ գտնվելու ժամկետը երկարացնելու համար:

Անցյալ տարվա նոյեմբերին մահացել է Գագիկ Ջհանգիրյանի մայրը, ինչի կապակցությամբ գլխավոր դատախազի նախկին տեղակալին կրկին ժամանակավորապես ազատ էին արձակել:

Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG