Երեւանում կիրակի օրը քաղաքային իշխանությունների ընտրություններ են: Երեւանցիները ընտրում են ավագանի, որն էլ այնուհետեւ ընտրելու է քաղաքապետին:
Ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Քվեաթերթիկներում ընդգրկված է 7 կուսակցություն եւ դաշինք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Քուշկյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Գագիկ Բեգլարյանը, Ժողովրդական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Կարապետյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արծվիկ Մինասյանը, Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Մովսես Շահվերդյանը, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հեղինե Բիշարյանը:
Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
Պաշտոնական տվյալներով` Երեւանում հաշվառված է 771 հազար 477 ընտրող: