Մատչելիության հղումներ

Կլիմայի փոփոխության պատճառով տարեկան 315 հազար մարդ է մահանում


Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհում տարեկան մոտ 315 հազար մարդ է մահանում` սովահարությունից, եղանակի հետ կապված եւ այլ հիվանդություններից: Այդ են վկայում Ժնեւում գործող Գլոբալ հումանիտար ֆորումի պատվերով անցկացված հետազոտության արդյունքները:

Ըստ նույն հետազոտության` մինչեւ 2030 թվականը այդ ցուցանիշը կարող է հասնել կես միլիոնի:

Փորձագետները նաեւ վկայում են, որ կլիմայական փոփոխությունները ամեն տարի լուրջ ազդեցություն են գործում 325 միլիոն մարդու վրա:

Գլոբալ ջերմացման հետեւանքով տնտեսական կորուստները կազմում են տարեկան ավելի քան 125 միլիարդ դոլար` ավելին, քան զարգացած երկրների կողմից աղքատ երկրներին հատկացվող օգնության ընդհանուր ծավալը, եւ ակնկալվում է, որ մինչեւ 2030 թվականը կհասնեն տարեկան 340 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG