Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձեն դատական հայց է ներկայացրել Միխեիլ Սահակաշվիլիի դեմ



Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր գործիչ Նինո Բուրջանաձեն հայց է ներկայացրել դատարան` երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ:

Բուրջանաձեն նախագահ Սահակաշվիլիին մեղադրում է իր արժանապատվությունը վիրավորելու մեջ:

Օրեր առաջ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Բուրջանաձեն համագործակցում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ եւ իր ընդդիմադիր գործունեության համար ֆինանսավորվում է Մոսկվայի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG