Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Պրահայում, 7-ը մայիսի, 2009 թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա օրերին կժամանեն տարածաշրջան: Այդ մասին «Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությանը հեռախոսով հաղորդել է եռանախագահության անդամ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Դիվանագետի փոխանցմամբ, այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը ծրագրվում է անցկացնել հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում:

Բրայզան ասել է, որ ինքը եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն տարածաշրջան կայցելեն մինչեւ հունիսի 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG