Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը կես ժամով փակել է երկրի գլխավոր մայրուղին

Վրացական ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները դրանց տալով նորանոր ձեւեր: Երեկ նրանք ի նշան բողոքի կես ժամով փակել են երկրի գլխավոր մայրուղին:

Վրացի ընդդիմադիրների ավտոշարասյունը Բորժոմի քաղաքից շարժվել է դեպի Խաշուրի քաղաք եւ կանգ առել փողոցի կենտրոնում, որը ընդունված է համարել Վրաստանի ավտոմոբիլային գլխավոր մայրուղին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ակցիային մասնակցել է ընդդիմադիրների մոտ 500 մեքենա:
XS
SM
MD
LG