Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Բայդենը ժամանել է Լիբանան

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը այսօր ժամանել է Լիբանան: Նա հանդիպել է երկրի նախագահ Միշել Սուլեյմանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հունիսի 7-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Միացյալ Նահանգները պաշտպանում է ներկայիս իշխող կոալիցիային:

Արմատական «Հզբոլա» կազմակերպությունը մեղադրում է ԱՄՆ-ին, պնդելով, թե պաշտոնական Վաշինգտոնը միջամտում է Լիբանանի ներքին գործերին:
XS
SM
MD
LG