Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը այցելել է Բելառուս



«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը Բելառուսում մասնակցել է ռադիոկայանի բելառուսական ծառայության 55-ամյակին նվիրված միջոցառումներին:

Բելառուսի իշխանությունները երկրի մուտքի վիզա են տվել «Ազատություն» ռադիոկայանի նախագահին, ինչը անակնկալ իրադարձություն էր: Գեդմինը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջին նախագահն է, ով այցելում է Բելառուս:

«Ռադիո Սվաբոդա»-ի 55-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է Մինսկում Միացյալ Նահանգների դեսպանատանը:

«Պատիվ ունեմ լինել այստեղ», - ասել է Ջեֆրի Գեդմինը միջոցառման ժամանակ, որին մասնակցել է շուրջ 100 մարդ, այդ թվում Բելառուսի առաջատար ընդդիմադիր գործիչներ, նախկին քաղբանտարկյալներ եւ նրանց ընտանիքները: - «Մենք հարգանքով ենք վերաբերվում այն փաստին, որ ձեզանից շատերը բարձր գին են վճարել հանուն ազատ Բելառուսի արտահայտվելու համար»:

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսանդր Կազուլինը` 2006 թվականին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, ով երկուեւկես տարի անցկացրել է բանտում, ասել է. - «Մենք երախտապարտ ենք, որ «Սվաբոդա»-ի ձայնը կարող է լսվել Բելառուսում` նույնիսկ ճաղերի հետեւում: Երբ ես կալանքի տակ էի, ազատությունը փոքր-ինչ ճաշակելու իմ միակ հնարավորությունը «Սվաբոդա» ռադիո լսելն էր»:

Միջոցառման ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը ներկայացրել է «Մեկ օր քաղբանտարկյալների կյանքից» գիրքը, որում ի մի են բերված 41 հարցազրույցներ բելառուս քաղբանտարկյալների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG