Ոստիկանությունը շրջափակել է Սերբիայի նախագահի նստավայրը, որը գտնվում է Բելգրադի կենտրոնում:
Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ նռնակներով զինված մի մարդ թափանցել է Սերբիայի նախագահի նստավայր: Նրա արարքի դրդապատճառները պարզ չեն: Ըստ հաղորդագրությունների` նրա պահանջները կարող են անձնական բնույթի լինել: Նա դժգոհ է իր ներկայացրած հայցով տնտեսական դատարանի կայացրած վճռից:
Ներկայումս այդ մարդու հետ բանակցություններ են ընթանում:
Վերջին հաղորդագրությունների համաձայն` ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը. նշվում է, որ այդ մարդը Դրագան Մարիչն է, 57 տարեկան: 2004 թվականին նա 80 օր հացադուլի մեջ էր, առաջարկում էր վաճառել իր երիկամները, սպառնում էր ինքահրկիզվել:
Ոստիկանության պաշտոնյան «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե այսօր առավոտյան նա 11 հազար հասցեներով էլեկտրոնային նամակ է ուղարկել` սպառնալով պայթեցնել իրեն, եթե կառավարությունը չլուծի իր հարցը` առանց հաշվի առնելու դատարանի որոշումը:
Պարզ չէ, թե արդյո՞ք Սերբիայի նախագահը իր նստավայրում է:
Մեկ օր առաջ այս նստավայրում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հյուրընկալել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին ու ճաշկերույթ տվել նրա պատվին: