Չորեքշաբթի օրը հետկեսօրեին կրակոցներ են հնչել Երեւանի կենտրոնում` Մարքսի փողոցի վրա. մահափորձ է կատարվել մի քաղաքացու նկատմամբ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը` Երեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Տիգրան Խեդոյանը, տուժողը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվում:
Ըստ իրավապահների եւ ականատեսների, կրակելուց հետո հանցագործը փախուստի է դիմել:
Տուժողին հիվանդանոց են տեղափոխել տաքսի ավտոմեքենայով:
Մի կին, որը միջադեպի ժամանակ մոտակայքում էր եղել, պատմեց. - «Միայն լսեցի, որ ասում էր` «ի՞նչ եմ արել, ի՞նչ եմ արել», ու ձայներ ատրճանակի լսվեցին, ու փախավ: Ով ռիսկ կաներ գնար այնտեղ, ոչ մեկն էլ ռիսկ չէր անում»:
Ավելի ուշ ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. - «Մայիսի 21-ին, ժամը 12:20, թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով Մովսես Խորենացու փողոցից իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1969 թվականին ծնված Մասիս Նիկոյանը, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ հաղորդում տալու: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 6.35 միլիմետր տրամաչափի փամփուշտի չորս պարկուճ եւ մեկ գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը»:
Տուժողի հարազատները եւ ընկերները հիվանդանոցում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Մասիս Նիկոյանը մանր գործարար է եւ քաղաքականությանը որեւէ առնչություն չունի: