Մատչելիության հղումներ

Համանախագահները մինչեւ ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Մինսկի խմբի համանախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքվում ունեցած իր հանդիպումների արդյունքները:

Բեռնար Ֆասիեն տեղեկացրել է, որ ի շարունակություն Երեւան եւ Բաքու անցյալ շաբաթ իր կատարած այցելության, համանախագահները մինչեւ այս ամսվա վերջ կայցելեն տարածաշրջան` նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, որը հնարավոր է կայանա Սանկտ Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG