Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել են Բրյուսել, որտեղ կմասնակցեն չորեքշաբթի օրը կայանալիք` 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:
«Պարբերական բնույթ է կրում հանդիպումը. սա առաջին հանդիպումն է 28+1 ձեւաչափով` նախկինում եղել է 26+1 ձեւաչափով, քանի որ ՆԱՏՕ-ի անդամների քանակը 26-ն էր: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի հիմնական նպատակը Հայաստան - ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) քննարկումը եւ հաստատումն է, եւ այդ նպատակով են Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ժամանել Բրյուսել», - ասաց Տիգրան Բալայանը: