Մատչելիության հղումներ

Իրանի նախագահական ընտրություններում հաստատվեց չորս թեկնածու


Իրանի Պահապանների խորհուրդը (սահմանադրական դատարանը) հաստատել է հունիսի 12-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից չորսին:

Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է Իրանի պետական լրատվամիջոցներում, ասված է, որ Պահապանների խորհրդի հաստատած թեկնածուների թվում է երկրի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Մյուս երեք հաստատված թեկնածուներն են` նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին եւ Հեղափոխության պահապանների նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային:

Ահմադինեջադի գլխավոր մրցակիցն է համարվում բարեփոխումների կողմնակից Մուսավին:

Ընտրություններում առաջադրվելու համար գրանցվել էին 450 իրանցիներ, այդ թվում` 42 կանայք:

Առաջադրված բոլոր թեկնածությունները ենթակա էին քննարկման Պահապանների խորհրդի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG