Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները հանրահավաք են անցկացնում Մոսկվայում


Իրավապաշտպանները այսօր Մոսկվայի կենտրոնում հանրահավաք են անցկացնում:

«Այսօրվա հանրահավաքը քաղաքացիական հասարակության ակցիաների առաջին փուլն է, որի նպատակն է բարեփոխումներ իրականացնել ներքին գործերի համակարգում», - հայտարարել է «Մարդու իրավունքների համար» շարժման առաջնորդ Լեւ Պոնոմորեւը:

Հանրահավաքը որոշվել է անցկացնել ապրիլի վերջին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ներքին գործերի «Ցարիցինո» բաժանմունքի ղեկավար Դենիս Եվսյուկովը Մոսկվայի խանութներից մեկում կրակ բացելով` երեք մարդ սպանեց:

Մոսկվայի կենտրոնում հսկողությունը ուժեղացվում է, այստեղ են բերվում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ (ՕՄՕՆ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG