Ռուսաստանը եւ Վրաստանը վերսկսել են բանակցությունները Ժնեւում, երբ Ռուսաստանը անսացել է բանակցային սեղանի մոտ վերադառնալու` միջազգային հանրության կոչերին:
Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները երկուշաբթի օրը լքել էին բանակցությունները, քանի որ Աբխազիան հրաժարվել էր մասնակցել դրանց: Ռուսաստանյան մամուլի վկայությամբ, Սուխումիում համոզված են, որ «ՄԱԿ-ը դիվանագիտական խաղեր է սկսել` ցանկանալով նորից արծարծել Աբխազիան որպես Վրաստանի մաս ճանաչելու հարցը»:
Երեկ մեկնարկած երկօրյա բանակցությունների նպատակն է անցած տարվա ռուս - վրացական պատերազմի հետեւանք հանդիսացող անվտանգության եւ հումանիտար խնդիրների լուծման ուղիներ գտնելը:
Սա Վրաստանի եւ Ռուսաստանի դիվանագետների արդեն հինգերորդ հանդիպումն է օգոստոսյան պատերազմից հետո: