Մատչելիության հղումներ

Մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը

Կիրակի` մայիսի 17-ին մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Սեւդա Սեւանը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 6-ին, պատմական գիտությունների թեկնածու է, 1993 թվականին նշանակվել է Բուլղարիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։ 1999-ից 2005 թվականներին եղել է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։
XS
SM
MD
LG