Մատչելիության հղումներ

Լիտվան առաջին կին նախագահը կունենա


Լիտվան առաջին կին նախագահը կունենա. կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել Եվրամիության բյուջետային հարցերով հանձնակատար Դալիա Գրիբաուսկայտեն:

Գրեթե ամբողջական պաշտոնական տվյալների համաձայն, 53-ամյա Գրիբաուսկայտեն առաջին փուլում ստացել է ձայների 69 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավուքն ունեցողների շուրջ 51 տոկոսը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի անցկացվի:

Դալիա Գրիբաուսկայտեն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու: Լիտվական պետության ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի Վալդաս Ադամկուսին, ով ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ հնգամյա ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG